Տղամարդը մահացել է նույն գնդակից, որը տարիներ առաջ քերծել էր իր գլուխը
1883 թ. Գենրի Զիգլանդը բաժանվել էր իր ընկերուհուց, ով բաժանման պատճառով վերջ էր տվել իր կյանքին: Աղջկա եղբայրը վրեժ լուծելու նպատակով հետևել էր Զիգլանդին, կրակել նախ նրա, այնուհետև նաև իր վրա:
Եղբայրը տեղում մահացել էր, սակայն Զիգլանդին հաջողվել էր փրկվել. գնդակը, քերծելով իր գլուխը, խրվել էր ծառի մեջ:
Շատ տարիներ անց Զիգլանդը որոշել էր ազատվել ծառից' պայթեցնելով այն: Պայթյունը հրել էր գնդակը ծառի միջից, որն էլ մտել էր….Զիգլանդի գլխի մեջ և տեղում սպանել նրան: