Հոգեբանության գլխավոր կանոններից. հայելու էֆեկտ
Հոգեբանության մեջ գոյություն ունի հայելու էֆեկտ կոչվող մի կանոն: Այն ենթադրում է հետևյալը. ինձ շրջապատող մարդիկ իմ հայելիներն են: Նրանք արտացոլում են իմ անհատականության առանձնահատկությունները, որոնք ես հնարավոր է չեմ գիտակցում:
Օրինակ' եթե ինչ-որ մեկն ինձ վիրավորում է, դա նշանակում է, որ ես եմ մեղավոր. Ես եմ թույլ տվել:
Եթե ինչ-որ մեկը շարունակաբար ստում է ինձ, դա նշանակում է, որ ես հակում ունեմ հավատալ բոլորին: Այնպես որ, որևէ մեկից նեղանալու պատճառ չկա:
Եվ հակառակը. Եթե ցանկանում եք դուր գալ դիմացինին, փորձեք կրկնօրինակել նրան: Մարդիկ հեշտությամբ են մտերմանում այն անձանց հետ, ում վարքը կամ բնավորությունը նման է իրենց: