Իրանը մտադիր է Անտարկտիկայում ստեղծել սեփական հետազոտական կայան
Իրանը մտադիր է Անտարկտիկայում ստեղծել մշտական հետազոտական կայան: Այս մասին այսօր «Ֆարս» գործակալությանը հայտնել է Իրանի ռազմածովային ուժերի հրամանատար Գոլամզերա Խադեմ Բիգամը:
«Անտարկտիկայի ջրերի ուսումնասիրությունն իսլամական հանրապետության օրակարգային հարցերից մեկն է: Սկզբնական փուլում մեր մասնակցությունը կարող է իրականացվել այն երկրների հետ համագործակցության շրջանակում, որոնք վաղուց արդեն աշխատում են այնտեղ: Հաջորդ քայլը կլինի ինքնուրույն գործունեությունը»,- հաղորդել է ծովակալը:
Բիգամը նաև նշել է, որ Հյուսիսային և Հարավային բևեռներում գիտական գործունեություն ծավալող երկրների համար գոյություն ունեն մի շարք արտոնություններ: