Դեղատան տնօրենի բնկարանում թմրամիջոց է հայտնաբերվել՝ 35 գրամից ավելի կանեփանման զանգված
Օրերս Երևանում գտնվող մի քանի դեղատներում կատարված խուզարկությունների արդյունքում հայտնաբերվել էր ընդհանուր 843 հատ հոգեներգործուն դեղահաբ, դեղատների տնօրեններն էլ ձերբակալվել էին։
NEWS.am-ը ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից տեղեկանում է, որ հարուցված քրեական գործի շրջանակում ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները շարունակել են օպերատիվ-հետախուզական միջոցառումները։
Արդյունքում ոստիկանության ծառայողները դատարանի որոշմամաբ խուզարկություն կատարեցին դեղատներից մեկի տնօրենի բնակարանում։ Հայտնաբերվեց ընդհանուր 35 գրամից ավելի դեղնականաչավուն կանեփանման զանգված և գորշ հետքերով կաթուցիչներ, որոնք առգրավվեցին և ուղարկվեցին փորձաքննության։
Միջոցառումները շարունակվում են։ Կատարվում է նախաքննություն։