Ripple-ի փոխնախագահը՝ Libra կրիպտոարժույթի գլխավոր թերության մասին
Թվային արժեքի ստեղծման Facebook-ի պլանը մի էական թերություն ունի, կարծում է բլոքչեյնի գծով Ripple-ի սթարտափի փոխնախագահ Մարկուս Թրեյչերը։
CNBC-ի հարցազրույցում նա ասել է, որ Libra նախագծի խնդիրն այն է, որ դա «ցանկապատված այգի» է, այլ խոսքով՝ փակ համակարգ։
Այդ եզրն անցյալում օգտագործվել է այնպիսի տեխնոլոգիական ընկերությունների հանդեպ, ինչպիսին են Facebook-ը եւ Apple-ը, վերահսկողության հաշվով, որը նրանք ունեն իրենց ծրագրերի եւ հավելվածների հանդեպ։
Facebook-ի առաջարկած Libra-ն կառավարվում է շվեյցարական կազմակերպության կողմից, որը հայտնի է որպես Libra ասոցիացիա, դրա անդամներն են Visa-ն, PayPal-ը եւ Uber-ը։ Թվային մետաղադրամը կապված կլինի օգտատերերի դեպոզիտների հետ արժույթով, ասենք՝ դոլարով, եւ կպահվի թվային պահեստարանում, որը հայտնի է որպես Calibra։
Ripple-ը հայտնի է իր վճարային ցանցով՝ բլոկների շղթայի հիման վրա, որն օգտագործվում է աշխարհի որոշ խոշոր բանկերի կողմից իրական ժամանակում փոխանցման միջոցով։
Թրեյչերն ասել է, որ Ripple-ը, ի տարբերություն Facebook-ի, «ցանկապատված այգի» չէ։ «Այո, դա ցանց է, բայց այն պարամետրեր չունի։ Այն միանում է բոլոր խաղացողների հետ, որոնք ցանկանում են օգտագործել այդ տեխնոլոգիան»։
Նրա խոսքով՝ լավ է, որ Facebook-ը դեր է խաղում թվային ակտիվների տարածքում։
Սոցցանցի ծրագրերը թվային արժույթի թողարկման վերաբերյալ ենթարկվել են մանրազնին ստուգման գլոբալ կարգավորիչների կողմից, թե արդյոք այն չի քայքայի ֆինանսական համակարգը։
Ripple-ը հայտնվել է թերթերի խորագրերում 2017-ի վերջին եւ 2018-ի սկզբին կրիպտոարժույթների հրեշավոր թռիչքի ֆոնին, որի արդյունքում XRP-ը՝ ընկերության օգտագործած խորհրդանիշը, բարձրացել է ռեկորդային առավելագույնին, որը գերազանցում է 3 դոլարը։