«Глухарь»-ի աստղը սկանդալ է բարձրացրել ինքնաթիռում
Ռուսական «Глухарь» հեռուստասերիալի գլխավոր դերասան Մաքսիմ Ավերինը սկանդալ է բարձրացրել օդավանում Բառնաուլ-Մոսկվա թռիչքի ընթացքում, հատնում է «ՏԱՍՍ»-ը։
Շերեմետեւոյում ինքնաթիռի վայրէջք կատարելուց հետո դրան է մոտեցել ոստիկանության վերակարգը։ Ինքնաթիռի անձնակազմը նրանց հայտնել է, որ ուղեւորներից երկուսը «անհասցե հայհոյանքներ են հնչեցրել»։ Ընդ որում, նրանցից մեկը «ենթադրաբար ալկոհոլային հարբածության վիճակում է եղել»։
«Ավերինը տուգանվել է 500 ռուբլիով եւ այդ պահին արդեն դուրս է եկել ոստիկանության բաժանմունքից»,- հայտնել է իրավապահ մարմիններում հրատարակության աղբյուրը։ Ավելի վաղ աղբյուրը հայտնել էր, որ «Глухарь»-ի աստղը բառավեճի է բռնվել անձնակազմի հետ, նրանց վիրավորել անվայել խոսքերով։