Եղանակը Հայաստանում առաջիկա օրերին
Հանրապետության տարածքում սեպտեմբերի 27-ի ցերեկը, 28-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ: 28-ի ցերեկը շրջանների զգալի մասում սպասվում է անձրեւ եւ ամպրոպ:
Քամին՝ հյուսիս-արեւելյան՝ 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 15-20 մ/վ:
Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 28-ի ցերեկը եւ 29-ի գիշերը կնվազի 3-5 աստիճանով, այնուհետեւ նույնքան կբարձրանա։
«Հայպետհիդրոմետից» NEWS.am-ին հայտնեցին, որ Երեւանում սեպտեմբերի 27-ի ցերեկը, 28-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ, 28-ի կեսօրից հետո սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ:
Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +12+14, վաղը ցերեկը՝ +25+27:
Օդի ջերմաստիճանը՝ մարզերում.
Շիրակում՝ գիշերը՝ +5+10, ցերեկը՝ +15+20,
Կոտայքի լեռներում՝ գիշերը` +5+10, ցերեկը՝ +15+20,
Կոտայքի նախալեռներում՝ գիշերը՝ +11+14, ցերեկը՝ +24+26,
Սեւանա լճի ավազանում՝ գիշերը`+5+10, ցերեկը՝ +15+20,
Լոռիում գիշերը՝ +5+10, ցերեկը՝ +18+23,
Տավուշում գիշերը՝ +11+16, ցերեկը՝ +20+25,
Արագածոտնի լեռներում գիշերը`+5+10, ցերեկը՝ +15+20,
Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը`+11+14, ցերեկը՝ +24+26,
Արարատում գիշերը`+11+14, ցերեկը՝ +25+27,
Արմավիրում գիշերը՝ +11+14, ցերեկը՝ +25+27,
Վայոց ձորի լեռներում՝ գիշերը` +5+10, ցերեկը՝ +15+20,
Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը` +11+14, ցերեկը՝ +25+27,
Սյունիքի հովիտներում` գիշերը`+10+15, ցերեկը՝ +33+36,
Սյունիքի նախալեռներում՝ գիշերը՝ +5+10, ցերեկը՝ +26+30,
Արցախի հովիտներում՝ գիշերը՝ +13+16, ցերեկը՝ +30+33,
Արցախի նախալեռներում՝ գիշերը՝ +10+12, ցերեկը՝ +25+30: