Բժիշկը պատրաստվում է կլոնավորել Ջոն Լենոնին` ատամի միջոցով
Կանադացի ատամնաբույժ Մայքլ Զակն, ով 2011 թվականին 32 000 դոլարով գնել է լեգենդար Ջոն Լենոնի ատամը, մտադիր է կլոնավորել Ջոն Լենոնին: Մայքլ Զակը հավաքել է հայտնի մարդկանց ատամները և հաստատում է, որ արդեն հետազոտություններ են անցկացվում 1980-ական թվականներին սպանված Լենոնի գենետիկական կոդերի հետ կապված:
«Եթե գիտնականները կարողացել են կլոնավորել դինոզավրերի կամ ոչխարների, ապա Ջոն Լենոնը կլինի հաջորդն այդ ցուցակում»,- ասել է ատամնաբույժը:
Ատամնաբույժը համոզված է, որ ֆինանսական միջոցները ճիշտ ձևով կօգտագործվեն այս նախագծի համար: «Ես շատ եմ անհանգստանում, երբ մտածում են, որ կարող եմ աշխարհին վերադարձնել հայտնի լեգենդին»,-ասել է նա:
Նրա խոսքով` Ջոն Լենոնի հիվանդ ատամն արդեն ինքնին հայտնի է: