Նեյմարը Բարսելոնայում է (Լուսանկար)
Ֆրանսիայի չեմպիոն Փարիզի ՊՍԺ-ի եւ Բրազիլիայի հավաքականի հարձակվողը Նեյմարը ժամանել է Բարսելոնա եւ դատարանում ցուցմունք կտա «Բարսելոնա» ֆուտբոլային ակումբի դեմ, հայտնում է mundodeportivo-ն։
Նեյմարը կատալոնական ակումբից պահանջում է 26 միլիոն եվրո, որը նա պայմանագրով պետք է ստացած լիներ կատալոնական թիմում հանդես գալու ժամանակ բոնուսների տեսքով։
«Բարսելոնան» ֆուտբոլիստի դեմ եւս հայց է ներկայացրել եւ պահանջում է վերադարձնել 14 միլիոն եվրոն, որը նա ստացել է պայմանագրի ժամկետի ընթացքում ակումբից չհեռանալու պարտավորության համար։ Սակայն Նեյմարը 2017-ին տեղափոխվեց ՊՍԺ։