Թուրքիան չի հրաժարվի Իրանից նավթ եւ գազ գնելուց
Թուրքիան չի հրաժարվի Իրանից նավթ ու գազ գնելուց՝ չնայած ԱՄՆ պատժամիջոցների սպառնալիքին։ Այս մասին ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը՝ ավելացնելով, որ երկու երկրների միջեւ առեւտուրը կշարունակվի, տեղեկացնում է NTV թուրքական հեռուստաալիքը։
Նրա խոսքով՝ Թուրքիան չի վախենում ԱՄՆ հնարավոր պատժամիջոցներից Իրանի հետ իր առեւտրի պատճառով։ Նա նշել է, որ Անկարան չի ցանկանում դադարեցնել համագործակցությունը Թեհրանի հետ։
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ը պատժամիջոցներ է մտցրել իրանական նավթի ներմուծման դեմ։ Մի շարք երկրներ ազատվել են պատժամիջոցներից, դրանց թվում՝ Թուրքիան, բայց այս տարի պետդեպարտամենտը հայտարարել է, որ բացառություններ եւ ազատումներ պատժամիջոցներից այլեւս չեն լինելու։