Էրդողանն էլ է patriot զենիթահրթիռային համալիրներ ուզում
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտնել է, որ ամերիկացի գործընկեր Դոնալդ Թրամփին առաջարկել է ԱՄՆ-ից Patriot համակարգեր ձեռք բերել՝ ռուսական Ս-400 ԶՀՀ-ի գործարքին նման պայմաններով, փոխանցում է Reuters-ը:
«Մենք չենք կարող ասել, որ F-35-ի խնդիրն ամբողջությամբ լուծվել է, բայց ես նրանց իմ առաջարկը ներկայացրել եմ,- ասել է Էրդողանը: - Ես Թրամփին ասել եմ՝ մենք կարող ենք ձեզնից Patriot գնել՝ Ս-400-ի հետ միասին, իսկ նա պատասխանել է՝ եթե լուրջ եք վերաբերվում, ապա եկեք այդ ուղղությամբ աշխատենք»,- նշել է Էրդողանը՝ հայտարարելով, որ լուրջ է տրամադրված:
Նշենք որ ԱՄՆ-ն F-35 կործանիչների մշակման եւ արտադրման ծրագրից Թուրքիային հանել է ռուսական համակարգերը ձեռք բերլուց հետո:
Թուրքական շուկաները ուշադիր հետեւում են Էրդողանի ուղեւորությանը՝ հայտնաբերելու այն բանի նշանների առկայություն, որ ՆԱՏՕ-ի դաշնակիցների հանդիպումը կարող է վերացնել Ս-400 գործարքի պատճառով ԱՄՆ պատժամիջոցների սպառնալիքները:
CNN Turk-ը հայտնել է, որ Անկարայում ԱՄՆ դեսպանը վերջերս հայտարարել էր ազատ առեւտրի հնարավոր համաձայնագրի մասին, որը կներառեր Թուրքիայի մասնակցություն F-35 ծրագրին, ինչպես նաեւ Patriot-ի գնում:
Սակայն հնարավոր համաձայնագրի մասին հարցին պատասխանելիս Էրդողանն ուրբաթ ասել էր, որ 2 երկրները այդպիսի համաձայնագրի մանրամասներ չեն քննարկել, եւ հավելել էր, որ այս խնդիրը Թուրքիայի եւ ԱՄՆ առեւտրի նախարարությունների միջեւ է:
Լուրեր Հայաստանից - NEWS.am
! Այս նյութը հասանելի է նաև Русский