Ամերիկացի քահանան փորձել է բռնաբարել աղջկա
Մերիլենդից քահանան փորձել է բռնաբարել աղջկան, քանի որ իրեն սադրել է աղջկա ներսի «դեւը», հաղորդում է Americaru-ն:
Քահանան ձերբակալվել է այն բանից հետո, երբ փորձել է բռնաբարել կրոնական համայնքի ընտանիքներից մեկի անչափահաս աղջկան: 42-ամյա Օկտավիո Կանտարերոն ասել է, որ հարձակման պատճառը երեխայի մեջ մտած դեւն է եղել:
Կանտարերոն մեղադրվել է անչափահասի նկատմամբ երկրորդ աստիճանի բռնաբարության փորձի եւ սեռական բնույթի այլ հանցանքների մեջ:
Դեպքը տեղի է ունեցել Պրինսիպի դե Պաս եկեղեցում: Աղջիկն ապաստան է խնդրել, եւ քահանան նրան սենյակ է տրամադրել: Գիշերն աղջիկն արթնացել է այն բանից հետո, երբ քահանան փորձել է բռնաբարել նրան: Նա դիմադրություն է ցուցաբերել, եւ քահան խնդրել է լռել այդ մասին՝ առաջարկելով վճարել նրա հագուստի, բնակության եւ դպրոցի համար: