ԱՄՆ-ում 5-ամյա տղային մեղադրել են սեռական ոտնձգության մեջ
ԱՄՆ Թենեսի նահանգում East Ride տարրական դպրոցի ուսուցիչներն աուտիզմ ունեցող 5-ամյա տղային անվանել են սեռական հանցագործ, այն բանից հետո, երբ նա գրկել է իր դասընկերուհուն և համբուրել նրա վիզը:
Ուսուցիչը Նաթան անունով տղայի գործողությունների մեջ տեսել է ոչ թե ընկերական ժեստ, այլ` ոստնձգություն և մեղադրել է նրան սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու մեջ:
Դպրոցի տնօրնությունը պնդում է, որ տղայի անունը պետք է մտցնել հատուկ գրանցամատյան և տեղափոխել նրան այլ դասարան: Այս մասին հայտնում է РЕН ТВ -ին:
Երեխայի տատի` Դեբի Ամիկի խոսքով` հիմա մինչև կյանքի վերջ երեխայի փաստաթղթերում նշված է լինելու, որ նա բռնարար է:
«Նա ընդամենը աուտիկ երեխա է, նա չի հասկանում և իր հույզերը չի արտահայտում այնպես, ինչպես մյուս 5-ամյա երեխաները»,-ասել է Ամիկը: