Էշթոն Քաթչերն անդրադարձել է Դեմի Մուրի անկեղծ մեմուարներին
Դերասան Էշթոն Քաթչերն անդրադարձել է իր նախկին կնոջ՝ դերասանուհի Դեմի Մուրի հայտարարություններին, որոնք վերաբերում են զույգի սեռական կյանքին եւ դրա հետեւանքներին։ Այս իրավիճակը նա բացատրել է Twitter-ում՝ մի քանի գրառում անելով։
«Իրականում այժմ ցանկանում էի խայթող գրառում կատարել, սակայն հետո նայեցի որդուս դստերը, կնոջս եւ ջնջեցի այն», - գրել է Էշթոնը։
Քիչ անց Քաթչերը կրկին գրառում է կատարել, որում խոստացել է իրականությունը պատմել նրանց, որոնք կխնդրեմ դրա մասին, եթե նշված համարին հաղորդագրություն ուղարկեն։ Բնականաբար դա Քաթչերի հեռախոսահամարը չէ, այլ նրա նախագծի՝ Community-ի, ինչով դերասանը բազմիցս կիսվել է երկրպագուների հետ։ Բոլոր զանգահարողներին սպասվում է ավտոմատ պատասխան, որում Քաթչերը խնդրում է թողնել հեռախոսահամարը, որպեսզի ինքն անձամբ զանգահարի։