Բրեդլի Քուփերը հրաժարվել է Լեդի Գագայի հետ նշանադրությունից
33-ամյա Լեդի Գագայի եւ 44-ամյա Բրեդլի Քուփերի սիրավեպի մասին խոսակցությունները մինչ այժմ չեն հանդարտվում։ Այսօր արդեն անսպասելի մանրամասներ են հայտնի դարձել։ Պարզվել է՝ «Աստղը ծնվեց» ֆիլմի ստեղծման ընթացքում արտիստներն, իսկապես, սիրավեպ են ունեցել։
Նկարահանումներին ընթացքում ռեժիսորին ու դերասանուհուն մեղմ զգացմունքներ են համակել։ «Ոչ մի կասկած չկա. Լեդի Գագան մինչեւ ականջների ծայրը սիրահարվել է Բրեդլիին»,- պատմել են երգչուհու մտերիմ շրջապատում։
«Նա կարծում էր, թե նա այն «միակն» էր ու ենթադրում էր, որ նա եւս այդ կարծիքին է։ Իրինա Շեյքից բաժանվելուց հետո դերասանը նույնիսկ ցանկանում էր առաջարկություն անել Գագային եւ քիչ էր մնում մատանի գներ։ Բայց հետո վախեցավ լուրջ հարաբերություններից»,- հայտնել է աղբյուրը։
Լեդի Գագան լուրջ ապրումներ է ունեցել Քուփերի վերջնական որոշման պատճառով։ «Նա ընկերներին պատմել է, որ նա կոտրել է իր սիրտը»,- ինսայդերի խոսքերը մեջբերել է ամերիկյան Life & Style ամսագիրը։
Ամռան սկզբին հայտնի է դարձել, որ Իրինա Շեյքն ու Բրեդլի Քուփերը վերջնականապես բաժանվել են, թեեւ տեղեկություններ պտտվում էին դեռ մայիս ամսից։ Նրանք ամուսնացած են եղել չորս տարի, իսկ երկու տարի առաջ ծնվել է նրանց դուստրը՝ Լեան։ Լրատվամիջոցներում նույնիսկ տեղեկատվություն էր հայտնվել, որ երգչուհին տեղափոխվել է դերասանի բնակարան։