Դիետոլոգները հանգստացնում են. քաղցրեղեն կարելի է ուտել առանց սահմանափակումների
Ամեն օր քաղցրավենիք ուտող մարդիկ տառապում են ճարպակալմամբ նույնքան, որքան նրանք, ովքեր ուտում են շաբաթական մեկ անգամ: Ամերիկացի դիետոլոգները հայտնում են, որ քաղցրավենիքի ընդունման քանակը և հաճախականությունը չի ազդում մարդու առողջության վրա և չի մեծացնում ճարպակալման ռիսկը: Փորձագետները գիտափորձ են կատարել, որին մասնակցել է 5 հազար ամերիկացի: Վատ ինքնազգացողության և քաղցրավենիքի ընդունման միջև կապ նրանց մոտ չի հայտնաբերվել: Բացի այդ, հայտնի է դարձել, որ քաղցրավենիքի ընդունման հաճախականությունը չի ազդում սրտանոթային համակարգի հիվանդությունների ռիսկին: