Թուրք հայտնի պրոֆեսորը թուրքական Aydınlık պարբերականում հրապարակել է հայտնի հայ լեզվաբան, թուրքական այբուբենի ստեղծող Հակոբ Մարթայանի (Հակոբ Դիլաչար–լեզու բացող) կյանքի մասին մանրամասներ
Թուրք հայտնի պրոֆեսոր Ջունեյթ Աքալընը թուրքական Aydınlık պարբերականում հրապարակել է հայտնի հայ լեզվաբան, թուրքական այբուբենի ստեղծող Հակոբ Մարթայանի (Հակոբ Դիլաչար–լեզու բացող) կյանքի մասին մանրամասներ։
Պրոֆեսոր Ջունեյթ Աքալընը նշել է, որ Հակոբ մարթայանը իրավապես մեծ նվեր է թուրքական մշակույթին, սակայն ցավալիորեն Թուրքիայում նրա մասին քիչ գիտեն։
«Աթաթուրք պատվանունը հենց Մարթայանն է տվել Մուսթաֆա Քեմալին, իսկ Դիլաչարն էլ հենց Աթաթուրքն է առաջարկել հայ լեզվաբանին»,–շեշտել է Ջունեյթ Աքալընը՝ հիշեցնելով, որ Հակոբ Մարթայանի եւ Աթաթուրքի միջեւ առաջին հանդիպումը տեղի է ունեցել Դամասկոսում, որտեղ Հակոբ Դիլաչարին մեղադրում էին լրտեսության մեջ ընդամենը անգլիացի գերու հետ անգլերենով խոսելու համար։
Թուրք պրոֆեսորը նաեւ ներկայացրել է, որ Հակոբ Մարթայանը ծնվել է 1895 թվականին Ստամբուլում, ավարտել է Ռոբեր քոլեջը, հանդիսացել Թուրքական լեզվագիտական ընկերության քարտուղարը, կազմակերպել թուրքական հանրագիտարանի ստեղծումը։