Բրեդ Փիթը վերջապես սիրավեպ ունի. ով է հոլիվուդյան դերասանի նոր սերը (Լուսանկարներ)
55-ամյա Բրեդ Փիթը սիրավեպ ունի հոգեւոր դաստիարակ, զարդերի 50-ամյա դիզայներ Սաթ Հարի Խալսեի հետ։ Նրանց սիրավեպի մասին տեղեկություններ վաղուց էին պտտվում, սակայն օրերս զույգին լուսանկարել են հանդիպման ընթացքում։
Այն մասին, որ հոլիվուդյան աստղը տարված է նոր կնոջով, հայտնի է դարձել դեռ մեկ տարի առաջ։ Սակայն սիրահարները թաքնվում էին պապարացիներից եւ չէին ձգտում հավելյալ ուշադրություն գրավել։ Դերասանն ու նրա նոր սիրելիին նկատել են Սիլվեր-Լեյք քաղաքի (Մինեսոտա) կոնսերվատորիայում, ուր նրանք վայելել են միմյանց ներկայությունն ու շատ ծիծաղել։
Դերասանի մտերիմների խոսքով՝ Փիթը Սաթին լավ հումոր ունեցող կին է համարում, որը կյանքի նկատմամբ թեթեւ վերաբերմունք ունի։ «Նա տարբերվում է կանանցից, որոնք սովորաբար շրջապատում են Բրեդին։ Նա յուրօրինակ ներքին ուժ ունի եւ նաեւ շատ իմաստուն է։ Այդ հատկությունները չեն կարող չգրավել»,- ինսայդերի խոսքերը մեջբերում է Us Weekly-ն։
Առայժմ զույգը հետեւում է միմյանց, չի ցանկանում շտապեցնել իրդարձությունները։ «Բրեդը շատ իմաստներով կենտրոնացած է երեխաների վրա։ Նրա համար կարեւոր է պահպանել նրանց հետ հարաբերությունները։ Իսկ ռոմանտիկան երկրորդ պլանում է։ Բայց Խալսեի հետ նա իրեն լավ է զգում»- ասել է Փիթի ընկերը։