ՀՀ Զինված ուժերում ներդրվում է դաշտային նոր համազգեստի տեսակ
Հայաստանի Զինված ուժերի զինծառայողների իրային ապահովման չափաքանակներում ներառվում է դաշտային նոր համազգեստի տեսակ՝ մինչեւ սեզոնային բաճկոնը: Այսօր տեղի ունեցած նիստի ժամանակ այդ նպատակով Կառավարությունը փոփոխություններ եւ լրացումներ կատարեց իր նախկին որոշումներից մեկում:
«Նախատեսվում է Զինված ուժերի զինծառայողների իրային ապահովման չափաքանակներում ներառել դաշտային նոր համազգեստի տեսակ՝ մինչեւ սեզոնային բաճկոնը, ինչպես նաեւ հստակեցնել սպիտակեղենի հատկացման քանակները»,– ասաց Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:
Սա կառավարության նիստի օրակարգի նախավերջին հարցն էր, որից հետո կառավարությունն անցավ գաղտնի հարցի քննարկմանը: