«Արարատ-հակատեռոր-2019»-ը ավարտվեց «ահաբեկիչների» լրիվ ջախջախմամբ
Հայաստանում «Մարշալ Բաղրամյան» պոլիգոնում ավարտվեց ԱՊՀ պետությունների «Արարատ-հակատեռոր-2019» համատեղ զորավարժությունների երրորդ փուլը: Վերջին փուլին մասնակցում էին ԶՈւ, ոստիկանության, ԱԱԾ սահմանապահ զորքերի, ԱԻՆ ստորաբաժանումները: Զորավարժությունները սկսվել էին սեպտեմբերի 9-ին եւ անցկացվում էին ԱՊՀ 7 երկրների տարածքներում:
Հիշեցնենք, որ երեկ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի տարածքում տեղի է ունեցել զորավարժությունների երկրորդ փուլը՝ «ահաբեկիչների» վնասազերծում եւ «պատանդների» ազատ արձակում:
Այսօր երրորդ փուլի ընթացքում հետեւյալ սցենարն է եղել. հակաահաբեկչական գործողությունների արդյունքում կորուստներ կրած զինյալները փորձել են հասնել սահման: Նրանց չի հաջողվել դա անել, եւ «ահաբեկիչները» գրավել են բնակավայրը: Ի պատասխան՝ ՀՀ ԶՈւ-ն եւ ոստիկանությունը հատուկ գործողություններ են անցկացրել անօրինական ձեւավորմանը ոչնչացնելու համար: Ապա ԱԱԾ սահմանապահ զորքերը ոչնչացրել են ձեւավորումը, իսկ ավելի ուշ նրանց են միացել ԱԻՆ ծառայողները: Զորավարժություններին զրահատեխնիկա եւ ավիացիա է ներգրավվել:
Զորավարժությունների ավարտին պարգեւատրման արարողություն է տեղի է ունեցել: