Զորավարժություններ. ԶՈՒ ստորաբաժանումները իրականացրել են քիմիական հարձակման ենթարկված տարածքների վնասազերծում
Սեպտեմբերի 24-ին մեկնարկած ռազմավարական զորավարժության շրջանակում ՀՀ ՊՆ վարչական համալիրում ևս ծավալվել է անձնակազմի ընդունման կետ` կենտրոնական ապարատի ստորաբաժանումները լրահամալրելու նպատակով:
Հայաստանի ՊՆ-ից Operativ լրատվականին հայտնում են, որ զորահավաքային ռեսուրսի համալրման գործընթացը հստակ իրականացնելու նպատակով ԶՈՒ ԳՇ կազմզորահավաքային վարչության պետն ստուգել է ընդգրկված անձնակազմի պատրաստվածությունը:
Ռազմավարական զորավարժության շրջանակում ԶՈՒ ՌՔԿՊ զորքերի վարչության ենթակա ստորաբաժանումները սեպտեմբերի 25-ին իրականացրել են քիմիական հարձակման ենթարկված տարածքների հայտնաբերման, մեկուսացման և վնասազերծման աշխատանքներ:
Զինված ուժերի հրթիռահրետանային ստորաբաժանումները ռազմավարական զորավարժության ընթացքում ևս բերվել են «Լրիվ» մարտական պատրաստականության աստիճանի:
Համագործակցելով տեղական ինքնակառավարման մարմինների և Երկրապահ կամավորականների միության տարածքային կառույցների հետ՝ սահմանված ժամկետում կազմակերպվել է կցագրված անձնակազմի համալրումը: