«Իմ գեղեցկուհի ընկերուհին». Անահիտ Սիմոնյանի եւ Լիլիթ Բաբասյանի լուսանկարը
Դերասան Ալեքսանդր Բաբասյանի կինը՝ սննդաբան Լիլիթ Բաբասյանը, ջերմ լուսանկար է հրապարակել։
Instagram-յան էջում հրապարակված կադրում նա պատկերված է երգչուհի Անահիտ Սիմոնյանի հետ, որի հետ ջերմ ընկերական հարաբերություններ ունի։ Անահիտ Սիմոնյանը հետաքրքիր նախշերով, կարճ զգեստ է ընտրել, որն ընդգծել է նրա կազմվածքը։ Լիլիթ Բաբասյանը դասական կերպարում է. Նա կոստյում է կրում, որը համադրել է սպիտակ վերնաշապիկի հետ։ Կերպարն ամբողջացրել են խոշոր ականջօղերն ու պայուսակը։ «Իմ գեղեցկուհի ընկերուհին»,- մեկնաբանություններում գրել է նա։