Սուպեր մոդել՝ Բելա Հադիդը նորաձևության շոուին ներկայացել Է ժանյակազարդ ներքնազգեստով (լուսանկար)
Պաղեստինյան ծագմամբ սուպերմոդել Բելա Հադիդը մասնակցել Է փոփ-կատարող Ռիհաննայի կողմից հիմնված Savage x Fenty ներքնազգեստի բրենդի նորաձեւության շոուին, որն անցկացվել Է Նյու Յորքում, Barclays Center-ի բեմում: Ցուցադրությունից լուսանկարներ են հրապարակվել Հադիդի Instagram-օգտահաշվում:
Մոդելը բեմի վրա Է հայտնվել հանդերձանքով, որը բաղկացած Էր դեղին երանգի կրծկալով՝ կենտրոնում զետեղված մեծ քարով, եւ համապատասխան գույնի բարձր գոտկատեղով ժանյակազարդ կիսավարտիքով, որոնք ժապավենով կապված են կողքերին: Հադիդի կերպարն ամբողջացվել Է երկար գուլպաներով, մեծ ոսկյա թեւնոցներով, գոտկատեղին՝ շղթա-գոտիով եւ ժանյակազարդ թիկնոցով, որը ծածկում Է մոդելի գլուխը: Ամբողջ հագուստը պատրաստված Է արեւելյան ոճով: