Նոր իմպլանտը կարող է հիմնովին փոխել ՄԻԱՎ վարակի բուժումը
Աշխարհում առաջին կենսաբազմացվող իմպլանտը, որը ՄԻԱՎ վարակի դեմ դեղորայք է պարունակում, փորձարկվել է կրծողների վրա եւ ապացուցել իր արդյունավետությունը:
«N+1»-ի հաղորդմամբ՝ այն ներարկվում է ենթամաշկային եղանակով հեղուկ տեսքով: Ներթափանցելով օրգանիզմ՝ այն սառչում է, որից հետո սկսում է դանդաղ քայքայվել: Իմպլանտը բավարար է առնվազն մեկ տարվա աշխատանքի համար, այդ ողջ ընթացքում այն արդյունավետորեն պահպանում է արյան մեջ հակավիրուսային միջոցների մշտական կոնցենտրացումը:
Իմպլանտի մշակմամբ զբաղվել են Հյուսիսային Կառոլինայի համալսարանի աշխատակիցները: Իմպլանտի կազմում են 2 միացություն՝ N-methyl-2-pyrrolidone եւ DL-lactide-co-glycolide, որոնք միմյանց հետ ռեակցիայի մեջ են մտնում՝ ինքնուրույն ձեւավորելով պինդ իմպլանտը: Իսկ դեղորայքը, որը մտնում է DL-lactide-co-glycolide-ի կազմում, սառչում է պոլիմերի ներսում:
Իմպլանտավորված խառնուրդում ներարկել են 14 հակառետրովիրուսային դեղամիջոցներ, որոնցից 6-ը բավականին լավ են լուծվել MLP-ում՝ այդ իմպլանտի կազմում մտնելու համար:
Դժվար է ասել, թե երբ նման իմպլանտներ հասանելի կլինեն մարդկանց համար, սակայն դրանք բավականին խոստումնալից են թվում: