«Աշունն արդեն իրեն զգացնել է տալիս...». Հասմիկ Խոջյան (լուսանկար)
Երիտասարդ դերասանուհի Հասմիկ Խոջյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր աշնանային կերպարը։
Դերասանուհու միկրոբլոգում հրապարակված կադրերն արվել են գեղեցիկ բնապատկերի ֆոնին։ Հասմիկը ջինսե տաբատ է կրում, որը համադրել է կապույտ բլուզի հետ։ Կերպարն ամբողջացրել են սպորտային կոշիկները։ «...Աշունն արդեն իրեն զգացնել է տալիս... Սիրո՞ւմ ես աշունը»,- մեկնաբանություններում գրել է դերասանուհին։