Աննա Թովմասյանի եւ Արամեի ջերմ գրկախառնությունը
Երգչուհի Աննա Թովմասյանն ընտանեկան ջերմ լուսանկար է հրապարակել։
Instagram-յան էջում հրապարակված կադրերում նա պատկերված է ամուսնու՝ երգիչ Արամեի հետ։ Զույգը, որը սպասում է երկրորդ երեխայի ծնունդին, ջերմ գրկախառնված է։ Աննա Թովմասյանն, ինչպես միշտ, ոճային կերպար է ընտրել։ Նա երկար սպիտակ զգեստ է կրում, որը համադրել է ջինսե բաճկոնի հետ։ Կերպարն ամբողջացրել են պարզ սանրվածքն ու աքսեսուարները։ «Ես ում իմ սերը»,- հրապարակումը մեկնաբանել է երգչուհին։ Հետեւորդներին լուսանկարն ակնհայտորեն դուր է եկել, նրանք բազմաթիվ դրական մեկնաբանություններ են գրել՝ նշելով, որ զույգն, իսկապես, գեղեցիկ է։