Իրանի նախագահը հայտարարել է, որ Իսրայելն աջակցում է «Իսլամական պետությանը»
Իրանի նախագահ Հասան Ռոհանին Իսրայելին «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հանցակից է անվանել: Այս մասին նա ասել է Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում:
«Ահաբեկիչները նրանք են, ովքեր աջակցում են «Իսլամական պետությանը»: Իսրայելն այն երկիրն է, որը հոգ է տանում այդ ահաբեկչական խմբավորման վիրավոր գրոհայինների մասին, Իսրայելը նրանց զենք է մատակարարում»,- ասել է Իրանի նախագահը:
«Իհարկե, անկասկած, իսկ դուք կասկածո՞ւմ էիք»,- ասել է Ռոհանին՝ պատասխանելով հաղորդավարի հստակեցնող հարցին:
«Եթե դուք ապացույցներ եք ուզում, դուք պետք է իսրայելական հիվանդանոցներ գնաք եւ կտեսնեք «Իսլամական պետության» վիրավոր գրոհայիններին: Դուք կտեսնեք, որ զենքը, որն առգրավվել է գրոհայիններից, արտադրվում է Իսրայելում»,- նրա խոսքը մեջբերում է ՏԱՍՍ-ը: