Հիլարի Քլինթոնը պաշտպանել Է Թրամփի պաշտոնազրկման ընթացակարգի գործարկման որոշումը
ԱՄՆ-ի նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը պաշտպանել Է նախագահ Դոնալդ Թրամփի պաշտոնազրկման ընթացակարգն սկսելու մասին ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի որոշումը: Այդ մասին նա հայտնել Է սեպտեմբերի 24-ին «Փիփլ» հանդեսին տված հարցազրույցում:
«Ես հանդես եմ գալիս իմպիչմենթի ընթացակարգն սկսելու օգտին,-ասել Է 2016 թվականի ընտրություններում ԱՄՆ-ի նախագահի մրցակցուհին:-Ես չեմ կարող ասել, թե արագ կամ հեշտությամբ եմ եկել այս որոշմանը, բայց ես գտնում եմ, որ դա արտակարգ իրադրություն Է»:
«Ուկրաինայի շուրջ վերջին իրադարձությունները, Ուկրաինայի նախագահին դավադրության մեջ ներքաշելու փորձը՝ նախկին փոխնախագահ Բայդենին վնասելու նպատակով, եթե դա իմպիչմենթի պատճառ չԷ, ապա ես չգիտեմ (ինչը կարող Է դրա համար պատճառ ծառայել)»,-ասել Է Քլինթոնը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: