Հայկ Հարությունյանը հրավիրվելու էր դատարան ցուցմունք տալու. Գլխավոր դատախազ (Տեսանյութ)
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը այսօր խոսել էր լրագրողների հետ:
Նախկին Ոստիկանապետ Հայյկ Հարությունյանի մահը առանցքային նշանակոթյուն կունենա Մարտի 1-ի գործով, մասնավորապես վարկածների ընտրության առումով, լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում շեշտել է Արթուր Դավթյանը:
Նա, ի դեպ, Մարտի 1-ի գործով վկաների պաշտպանությունը անհրաժեշտ է համարում օրենքով, առաջիկայում հանդես է գալու նախաձեռնությամբ:
Մարտի 1-ի գործով առանցքային վկա Հարությունյանի մահվան հիմնական վարկածը, հիշեցնենք, ըստ իրավապահների, ինքնասպանությունն է, սակայն երեկվանից կարծիքներ են հնչում, որ սպանությունը նույնպես բացառված չէ: Քրեական գործը հարուցվել է ինքնասդպանության հասցնելու հոդվածով:
Մանրամասն՝ Azatutyun.am-ի տեսանյութում: