Ռուսական պատվիրակությանը վիզաներ չտալը իսկական խայտառակություն է ԱՄՆ-ի համար. Լավրով
Ռուսական պատվիրակությանը վիզաներ չտալն իսկական խայտառակություն է ԱՄՆ-ի համար, որը փորձում է վերջին ատյանի ճշմարտություն լինել։ Այս մասին չորեքշաբթի լրագրողներին ասել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ՄԱԿ Գլխավոր վեհաժողովի 74-րդ խորհրդաժողովի շրջանակում, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։
«Կարծում եմ, այստեղ մեկնաբանություններն ավելորդ են։ Պարզապես խայտառակություն է այդ տերության համար, որը փորձում է իրեն ներկայացնել որպես վերջին ատյանի ճշմարտություն։ Պարզապես խայտառակություն է, ամենաիսկական»,- ասել է ԱԳ նախարարը՝ պատասխանելով ԶԼՄ ներկայացուցիչների՝ ստեղծված իրավիճակը մեկնաբանելու խնդրանքին։