Թուրքիայի ներքին գործերի նախարարությունը Հայոց պատրիարքարանին և պատրիարքի ընտրության նախաձեռնող խմբին
Թուրքիայի ներքին գործերի նախարարությունը Հայոց պատրիարքարանին եւ պատրիարքի ընտրության նախաձեռնող խմբին։
Ինչպես տեղեկացնում է Ստամբուլի հայկական «Ակոս»–ը, Պոլսո հայոց պատրիարքի ընտրությունների կազմակերպման համար Թուրքիայի ՆԳՆ–ի ուղարկած կանոնակարգը դժգոհություն է առաջացրել պոլսահայ համայնքում, այդ թվում հոգեւորականների մոտ։
Դժգոհություն հարուցող հիմնական կետն այն է, որ ընտրություններին չեն կարող մասնակցել Թուրքիայից դուրս ծառայող հայ հոգեւորականները։
Այսինքն, դեռ 1863 թվականի կանոնադրությամբ, Հայոց պատրիարքի թեկնածու կարող էին դառնալ Թուրքիայում ծնված բոլոր հոգեւորականները անկախ ծառայության իրականացման երկրի։
Խնդրի հետ կապված իր դժգություն է հայտնել թե արքեպիսկոպոս Արամ Աթեշյանը, թե պատրիարքական փոխանորդ, եպիսկոպոս Սահակ Մաշալյանը։
Աթեշյանը այս հարցում տեսել է պատրիարքարանի հոգեւորականների մեղավորությունը։