Վարորդները Ռոբերտ Քոչարյանին հիշում են ոչ բարի խոսքերով
Նոյեմբերյան-Իջևան ավտոճանապարհի Ոսկեպար-Կիրանց շրջանցիկ, շուրջ 11 կմ երկարությամբ հատվածը կառուցվել է Լինսի հիմնադրամի միջոցներով: Նախկին, խորհրդային տարիներին կառուցված շուրջ 4 կմ երկարությամբ ճանապարհը ձգվում էր սահմանագոտով և խոցելի էր Ադրբեջանի կողմից գնդակոծության համար:
«Առավոտ» օրաթերթի փոխանցմամբ, շրջանցիկ ավտոճանապարհը ևս լիովին չի ապահովում միջպետական ավտոճանապարհի այս հատվածով երթևեկողների անվտանգությունը, քանի որ ավտոտրանսպորտը խոցելի է ադրբեջանական դիրքերից:
Լրացուցիչ 7 կմ անցնող, բարձունք հաղթահարող, այս հատվածում ձմռան սառցակալումների ժամանակ դժվարություններ կրող վարորդները հաճախ ոչ բարի խոսքերով են հիշում Ռոբերտ Քոչարյանին, ում նախագահության տարիներին կառուցվեց շրջանցիկ երկար ճանապարհը: Նրանք կարծում են, որ կարելի էր ավելի ցածրադիր տեղանքով, ավելի կարճ և անվտանգ ճանապարհ կառուցել: 2008թ. նախագահական ընտրարշավի ժամանակ Նոյեմբերյան քաղաքում ունեցած իր ելույթում շրջանցիկ այս ավտոճանապարհին և վարորդների կողմից վառելիքի լրացուցիչ ծախսին քննադատաբար անդրադարձավ նաև Լևոն Տեր-Պետրոսյանը:
Այս մասին գրում է «Առավոտ» թերթը: