Իրանը չի ձգտում միջուկային զենք ստեղծել. Ռոհանի
Իրանի նախագահ Հասան Ռոհանին հայտարարել է, որ Թեհրանը չի ձգտում միջուկային զենք ստեղծել, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Մենք միջուկային զենքի չենք ձգտում»,- ասել է նա Fox News հեռուստաալիքի հետ հարցազրույցում:
2015 թվականի հուլիսի 14-ին «վեցյակը» (Մեծ Բրիտանաիա, Գերմանիա, Չինաստան, Ռուսաստան, ԱՄՆ, Ֆրանսիա) եւ Իրանը հայտարարել էին Գործողությունների համատեղ եւ համապարփակ ծրագրին հասնելու մասին: Համաձայնագրով նախատեսվում էր պատժամիջոցների հանում Իրանի միջուկային ծրագրի սահմանափակման դիմաց: Գործարքն իր նախանական տեսքով չի գոյատեւել անգամ 3 տարի. 2018-ի մայիսին ԱՄՆ հայտարարել էր համաձայնագրից միակողմանի կարգով դուրս գալու եւ Իսլամական Հանրապետության դեմ խիստ պատժամիջոցների վերականգնման մասին:
Թեհրանը մի շարք միջուկային սահմանափակումներից առաջին անգամ հրաժարվել էր գործարքից ԱՄՆ-ի դուրս գալու մեկ տարվա հետ կապած. Վաշինգտոնը գործարքից դուրս էր եկել 2018-ի մայիսի 8-ին, Թեհրանը պատասխանել էր ուղիղ մեկ տարի հետ, ինչն անվանել էր «ռազմավարական համբերություն»: ԳՀՀԾ մի շարք դրույթների կատարումից հրաժարվելու առաջին փուլն առնչվում է հարստացված ուրանի եւ ծանր ջրի պաշարներին: Հետագայում Թեհրանում իշխանությունները հայտարարել էին միջուկային գործարքով պարտավորությունների կրճատման երկրորդ փուլի մասին՝ հայտարարելով, որ Իրանը ուրանը կհարստացնի այն մակարդակով, որը երկրին անհրաժեշտ է: Երրորդ փուլը սկսվել է սեպտեմբերի 6-ին. այդ ժամանակ Իրանը հայտարարել էր, որ սկսել է մի ամբողջ շարք ցենտրիֆուգաների աշխատանքը՝ իրեն չսահմանափակելով միջուկային հետազոտությունների ոլորտում եւ ԳՀՀԾ դրույթների մշակման հարցում: