Գիտաժողով՝ նվիրված «Փորձաքննությունների ազգային բյուրոյի» 15-ամյակին (Տեսանյութ)
Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի կոնֆերանս դահլիճում ընթանում է «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի հիմնադրման 15-ամյակին նվիրված միջազգային գիտագործնական գիտաժողովի բացման արարողությունը։
Միջոցառմանը ներկա են ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը, ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը, Ոստիկանապետի պաշտոնակատար Արման Սարգսյանը, Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը, Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը, ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը, Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանը, դատավորներ, տարբեր երկրներից ժամանած դատափորձագիտական կառույցների ղեկավարներ, դիվանագետներ, ՀՀ ԱԺ պատգամավորներ եւ այլք։