Գալուստ Սահակյանն անուղղակի սպառնացել է ՌԴ-ին
ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ուշագրավ սպառնալիք հնչեցրեց ՌԴ-ի հասցեին: Մեր հարցին, թե հնարավոր է արդյոք, որ ՀՀ-ի կողմից ԵՄ ասոցացաման համաձայնագիրը նախաստորագրելու դեպքում ՌԴ-ն մեր նկատմամբ ևս տնտեսական սանկցիաներ կիրառի ինչպես վարվեց օրերս Ուկրաինայի դեպքում, Սահակյանը նշեց. «Այդ մասին չարժի խոսել: ՌԴ-ն մեր ռազմավարական գործընկերն է, բացի դրանից մենք բավական ներկայություն ունենք ՌԴ-ում' որպես ՌԴ քաղաքացիներ»: Այլ կերպ ասած' ՀՀԿ-ական անուղղակի կերպով հասկացրեց, որ եթե ՌԴ-ն գնա այդ քայլին, ապա «հարվածը կլինի ներսից»' ՌԴ քաղաքացի հանդիսացող մեր հայրենակիցների կողմից:
Երեկ ՌԴ-ն չեղյալ է հայտարարել Ուկրաինայից ներկրվող ապրանքնրի համար մաքսային ռեժիմի խստացման վերաբերյալ իր որոշումը: Բայց դա, հավանաբար, ժամանակավորապես. երբ նոյեմբերին Ուկրաինան ստորագրի ԵՄ ոսոցացման համաձայնագիրը, կրկին կհայտնվի ՌԴ «սև ցուցակում»:
Առավել մանրամասն «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում: