Թրամփը խոստացել է խստացնել Իրանի հանդեպ պատժամիջոցները, քանի դեռ Թեհրանը չի փոխել իր քաղաքականությունը
ԱՄՆ-ը մտադիր է խստացնել Իրանի հանդեպ պատժամիջոցները այնքան ժամանակ, քանի դեռ Թեհրանը չի փոխել իր քաղաքականությունը։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ ելույթ ունենալով ՄԱԿ ԳԱ 74-րդ նստաշրջանի համաքաղաքական բարձր մակարդակի բանավեճերում, հայտնել է ՏԱՍՍ-ը։
«Քանի դեռ Իրանը չի փոխել իր վարքագիծը, պատժամիջոցները չեն հանվի։ Դրանք միայն կխստացվեն»,- ասել է ամերիկյան առաջնորդը։