Կանաչ թեյի օգտակարության մասին
Սովորաբար կանաչ թեյի մեջ պարունակվող բնական հակաօքսիդանտը կարող է օգնել վերացնել հակաբիոտիկների հանդեպ կայուն բակտերիաները: Այսպիսի եզրահանգում են կատարել Սուրեյի համալսարանի գիտնականները, փոխանցում է MedicalXpress-ը:
Հետազոտությունը ցույց է տվել, որ էպիգալոկատեխինը (EGCG) կարող է վերականգնել ազտրեոնամի ակտիվությունը, որը սովորաբար օգտագործվում է ինֆեկցիաների բուժման համար, որոնք առաջացնում է Pseudomonas aeruginosa բակտերիալ ախտածինը:
Aaeruginosa-ն զուգակցվում է շնչուղիների ու արյան հոսքի լուրջ ինֆեկցիաների հետ եւ վերջին տարիներին կայուն է դարձել մեծ թվով հակաբիոտիկների հիմնական կարգերի հանդեպ: Ներկայումս հակաբիոտիկների համակցությունն օգտագործվում է P. Aeruginosa-ի դեմ պայքարի համար: Սակայն այս ինֆեկցիաներն ավելի ու ավելի դժվար է բուժել, քանի որ կայունություն է նկատվում վերջին հավաքածուի հակաբիոտիկների հանդեպ:
Հետազոտողները EGCG-ի եւ ազտրեոնամի սիներգիզմը գնահատելու համար in vitro թեստեր են անցկացրել, որպեսզի վերլուծեն ինչպես են դրանք P. Aeruginosa-ի հետ փոխազդում անհատապես եւ համակցությամբ: Հետազոտողների խումբը հայտնաբերել է, որ ազտրեոնամի եւ EGCG-ի համակցությունը զգալիորեն ավելի արդյունավետ էր P. Aeruginosa-ի թվի նվազեցման առումով, քան այս դեղամիջոցներից մեկը:
Հետազոտողների կարծիքով՝ P. Aeruginosa-ի դեպքում EGCG-ն կարող է նպաստել ազտրեոնամի կլանման մեծացմանը բակտերիաների համար թափանցելիության մեծացման հաշվին: Մեկ այլ պոտենցիալ մեխանիզմ է EGCG-ի միջամտությունը բիոքիմիական ուղուն, որը կապված է հակաբիոտիկների հանդեպ զգայունության հետ: