Հայաստանի եւ Կալիֆորնիայի միջեւ ստորագրվեց Շրջանակային համաձայնագիր. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
Նյու Յորքում Հայաստանի եւ Կալիֆորնիայի միջեւ ստորագրվեց համագործակցության Շրջանակային համաձայնագիր։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 24-ին, տեղեկանում ենք ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան ուղիղ եթերից։ Համաձայնագիրը ստորագրում էին ԱԳՆ նախարար Զոհրաբ Մնացականյանը եւ Կալիֆորնիայի նահանգապետ Գեվին Նյուզոմին։ Պայմանագիրը կնքվեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի ներկայությամբ։
Նշենք, որ Նիկոլ Փաշինյանն ավելի ուշ լուսանկար էր հրապարակել Կալիֆորնիայի նահանգապետ Գեվին Նյուզոմինի հետ։
Տեսանյութ՝ ԱՅՍՏԵՂ