Կոտայքի մարզպետը՝ Սասուն Միքայելյանի հետ հարաբերությունների մասին (Տեսանյութ)
Ես միշտ ասել եմ՝ անձնական ոչինչ չկա, քաղաքական է խնդիրը։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 24-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը՝ պատասխանելով ԵԿՄ նախագահ, ՔՊ-ական Սասուն Միքայելյանի եւ Աբովյանի քաղաքապետ Վահագն Գեւորգյանի հետ ունեցած հարաբերությունների մասին հարցին։
«Քաղաքական տարաձայնությունները, քաղաքական գնահատականները մնում են ուժի մեջ այնքան ժամանակ, քանի դեռ նոր փաստեր ի հայտ չեն եկել, նոր վարքագիծ ի հայտ չի եկել, իսկ դա չի խանգարում անձնական մակարդակում մեր շփմանը այսպիսի կարեւորագույն միջոցառմանը։ Այստեղ կոնկրետ առաջնորդվում ենք մեր պետության շահով, ՀՀ զինված ուժերի բարձր պատրաստվածության շահն է»,–նշեց նա։
Նշենք, որ այսօր Ռոմանոս Պետրոսյանն ու Սասուն Միքայելյանը միասին մասնակցում էին զորավարժության շրջանակներում զորահավաքի կազմակերպման միջոցառմանը։
Հավելենք, որ Ռոմանոս Պետրոսյանի եւ Սասուն Միքայելյանի հարաբերությունները լարվել էին Աբովյանի քաղաքապետի ընտրություններին, երբ Սասուն Միքայելյանը հրաժարվել էր աջակցել ՔՊ–ի առաջադրած թեկնածու Գրիգոր Գուլյանին, եւ Աբովյանի քաղաքապետ էր ընտրվել Վահագն Գեւորգյանը։