Դավիթ Տոնոյանը հանդիպել է ՌԴ ՊՆ միջազգային ռազմական համագործակցության գլխավոր վարչության պետին
ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն այսօր՝ սեպտեմբերի 24-ին ընդունել է աշխատանքային այցով Հայաստանում գտնվող ՌԴ ՊՆ միջազգային ռազմական համագործակցության գլխավոր վարչության պետ, գեներալ-լեյտենանտ Ալեքսանդր Կշիմովսկիին: Այս մասին Opetativ.am-ին հայտնում են ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունից։
ՀՀ պաշտպանության նախարարը բարձր է գնահատել հայ-ռուսական երկկողմ համագործակցության ընթացքը, գոհունակությամբ ընդգծել ռազմական եւ ռազմատեխնիկական ոլորտում իրականացվող միջոցառումների արդյունավետությունը:
Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել հայ-ռուսական ռազմավարական դաշնակցային գործընկերության ներկա վիճակի, փոխգործակցության հետագա զարգացման ուղիների ու հեռանկարների, ինչպես նաեւ տարածաշրջանային եւ միջազգային անվտանգությանն առնչվող հարցերի շուրջ: