Պուտինն ու Ալիևը կհանդիպեն Սոչիում
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մի շարք երկրների ղեկավարների հետ կմասնակցի Սոչիում հոկտեմբերի 3-ին կայանալիք Վալդայ ակումբի նիստին, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովին:
«Վալդայ ակումբի նիստը կկայանա Սոչիում հոկտեմբերի 3-ին: Մասնակիցներն են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը, Հորդանանի թագավոր Աբդալլա II-ը, Ղազախստանի նախագահ Քասըմ-Ժոմարտ Տոկաեւը, Ֆիլիպինների նախագահ Ռոդրիգո Դուտերտեն»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը: Նա նշել է, որ առաջնորդները հանդես կգան ելույթներով:
Պեսկովը հայտնել է նաեւ, որ նիստից առաջ ՌԴ նախագահը երկկողմ հանդիպումներ կանցկացնի իր գործընկերների հետ:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 1-ին Պուտինը կժամանի Երեւան՝ մասնակցելու ԵԱՏՄ գագաթնաժողովին: