Նորություն հատուկ տղամարդկանց համար. Մոնիկա Բելուչին միջոցառման է մասնակցել թափանցիկ հագուստով
Դերասանուհի Մոնիկա Բելուչին անկեղծ կոստյումով մասնակցել է Dolce&Gabbana-ի ցուցադրությանը Միլանում Նորաձեւության շաբաթվա շրջանակներում։ Նրա լուսանկարները հրապարակվել են Instagram-յան ֆան էջում։
Դերասանուհին կոստյում է կրել եւ սեւ վերնաշապիկ, որը պատրաստված էր թափանցիկ կտորից։ Այն ցուցադրում էր սեւ կրծկալը, որը եւս թափանցիկ կտորից է պատրաստված։ 54-ամյա դերասանուհին իսկապես շատ սեքսուալ տեսք ունի։
Կերպարը հատկապես էլեգանտ էր դարձել սանրվածքի շնորհիվ։ Բելուչին հրաժեշտ է տվել երկար մազերին՝ էքստրեմալ կարճ կարե ընտրելով։ Instagram-ում հրապարակված լուսանկարը նա հենց այդպես էլ մեկնաբանել է. «Նոր սանրվածք»։
Նշենք, որ վերջին շրջանում Մոնիկան սանրվածքն այդպես կտրուկ փոխել է միայն ֆոտոշարքերի համար՝ կեղծամներ օգտագործելով։ 2018թ.-ին նա կրկին կարե սանրվածք էր ընտրել, բայց ավելի երկար։