Կիրովի դպրոցներից մեկում կանխել են զանգվածային սպանությունը

Կիրովում հաջողվել է կանխել զանգվածային սպանությունը դպրոցներից մեկում, հայտնել է ՌԴ ՆԳՆ ծայրահեղականության հակազդեցության վարչության պետի տեղակալ Վլադիմիր Մակարովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Նրա խոսքով՝ օրերս ոստիկանությանը հայտնի էր դարձել, որ աշակերտներից մեկը հետաքրքրվում է դպրոցական բռնության թեմայով եւ հարձակում է ծրագրում սառը զենքի ու ինքնաշեն պայթուցիկ սարքի կիրառմամբ:
Առայժմ այլ մանրամասներ չեն հրապարակվում:
Վերջին տարիներին հաճախակիացել են անչափահասների հարձակումների դեպքերը տարեկիցների եւ ուսուցիչների վրա: 2018 թվականին աղմկահարույց միջադեպեր էին տեղի ունեցել Պերմում, Ստերլիտամակում, Ուլան Ուդեում, Վոլսկում, Սարատովում, Կերչում: