Մահացել է դերասան Սիդ Հեյգը
80 տարեկան հասակում մահացել է դերասան Սիդ Հեյգը, նկարահանվել է Քվենտին Տարանտինոյի եւ Ջորջ Լուկասի ֆիլմերում: Այս մասին հայտնել է նրա կինը՝ Սյուզեն Մոսեսյանը, գրում է «Իզվեստիա»-ն:
Դերասանը մահացել է սեպտեմբերի 21-ին, սակայն այդ մասին հայտնի է դարձել 2 օր անց: Հեյգի կինն Instagram-ում գրել է, որ դերասանի մահը շոկի է ենթարկել նրա բոլոր հարազատներին, նա խնդրել է ընտանիքին հնարավորություն տալ ցավը վերապրել լռության մեջ:
Ավելի վաղ սեպտեմբերին Screen Geek պորտալը՝ հղում անելով Հեյգի Instagram-յան էջին, հայտնել էր դժբախտ պատահարից հետո դերասանի հոսպիտալացման մասին, սակայն ավելի ուշ այդ տեղեկությունը հեռացվել էր հաշիվից:
Սիդ Հեյգը (Սիդնեյ Էդդի Մոսեսյան) ծնվել է 1939 թվականին, մանկուց զբաղվել է պարով եւ երաժշտությամբ, ապա հետաքրքրվել թատրոնով: Սկսել է նկարահանվել ֆիլմերում 1952 թվականից, այդ թվում՝ «Ջեքի Բրաուն», «Սպանել Բիլին 2», «Կենդանի մեռելների գիշերը 3D» եւ այլ ֆիլմերում: Ընդհանուր առմամբ կերտել է ավելի քան 70 դեր կինոյում եւ 350-ը՝ հեռուստատեսությունում: Հաճախ նկարահանվել է սարսափ ֆիլմերում եւ դարձել կուլտային ֆիգուր ժանրի երկրպագուների համար: Նրա մրցանակների թվում է «Ամենաստոր չարագործը» մրցանակը, որը ստացել է «Սատանայի կողմից վտարվածը» (2005) ֆիլմի համար: