Տեխասի իշխանությունները որոնում են 51-ամյա Փոլ Նիքսոնին այն բանի համար, որ նա ամուսնալուծվել է առանց կնոջ գիտության
Տեխասի իշխանությունները որոնում են 51-ամյա Փոլ Նիքսոնին այն բանի համար, որ նա ամուսնալուծվել է առանց կնոջ գիտության։
FoxNews-ը հայտնում է, որ Նիքսոնը կնոջից նրա մեջքի հետեւում է բաժանվել՝ օգտագործելով կեղծ փաստաթղթեր։ Նիքսոնի կինը քննիչներին պատմել է, որ տղամարդը «դիմել է ամուսնալուծության համար, ավարտել է բոլոր վեճերն առանց իր գիտության եւ համաձայնության, եւ որ դատարանն արդեն ամուսնալուծության վճիռ է կայացրել»։
Նիքսոնի կինը շատ է զարմացել նրա արարքից։ Նիքսոնն ու նրա կինն ընդամենը մի երկու տարի են միասին ապրել։ Պաշտոնյաների խոսքերով, ամուսնալուծության վճիռը չեղարկվել է։
Նիքսոնը որոնվում է ծանրացուցիչ հանգամանքներում սուտ վկայություն տալու համար։