Ամերիկացի ոստիկանին պաշտոնից ազատել են երկու մանկահասակ երեխայի ձերբակալության համար, սակայն նրանց ձերբակալելու պատճառները հայտնի չեն
Օռլանդոյում նախադպրոցականներին պահպանող ոստիկանական սպան հեռացվել է պաշտոնից այն բանից հետո, երբ ձերբակալել է 6 և 8 տարեկան երկու երեխաների։
Ոստիկանական բաժանմունքը դպրցի անունը չի բացահայտվում, սակայն հայտնում է, որ սկսվել է ներքին հետաքննություն այն բանից հետո, երբ հերթապահ Դենիս Տերները ձերբակալել է երկու փոքր դպրոցականների, հայտնում է Americaru-ն։
Տեղի ոստիկանության աշխատակից Օռլանդո Պոլոն նշում է, որ Տերները երեխաներին ձերբակալելիս իր վերադասից թույլտվություն չի վերցրել։
Հայտնի չէ, թե ինչու են ձերբակալվել երեխաները։: