Թրամփը չի բացառել Կիմ Չեն Ընի հետ հերթական հանդիպումը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի բացառել հյուսիսկորեացի առաջնորդ Կիմ Չեն Ընի հետ հերթական հանդիպումը «առաջիկայում»։
Նշենք, որ Վաշինգտոնի եւ Փհենյանի միջեւ բանակցությունները դադարեցվել էին Հանոյում փետրվարին երկու առաջնորդների հանդիպումից հետո։ Կողմերը չէին կարողացել պայմանավորվել պատժամիջոցների հարցում, եւ Թրամփը ծրագրվածից շուտ լքել էր բանակցությունները։ Հունիսին երկու Կորեաների սահմանին ապառազմականացված գոտում կայացել էր Թրամփի եւ Ընի ինպրովիզացիոն հանդիպումը, որի ընթացքում նրանք պայմանավորվել էին վերականգնել բանակցությունները աշխատանքային մակարդակում։ Օգոստոսին Փհենյանը հայտարարել էր, թե պատրաստ է սեպտեմբերի վերջին Վաշինգտոնի հետ երկխոսության, սակայն դրանից մի քանի ժամ հետո ԿԺԴՀ-ն հերթական հրթիռային փորձարկումն էր իրականացրել։