Վրաերթից 10 օր անց 64-ամյա կինը հիվանդանոցում մահացել է
եպտեմբերի 10-ին, ժամը 23.30-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Լենինգրադյան փողոցում վրաերթի էր ենթարկել 1955 թ. ծնված Ռիմա Սիմոնյանին:
Ոստիկանությունից Operativ.am-ին հայտնում են, որ նա մարմնական վնասվածքներով բուժօգնության էր տեղափոխվել հիվանդանոց:
Սեպտեմբերի 20-ին, ժամը 11-ին, Ռ. Սիմոնյանը հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում, գիտակցության չգալով, մահացել է:
Կատարվում է քննություն: