«Բեսպրեդելը» վերջ չունի». Եվգենի Պետրոսյանը չի կարող մուտք գործել իր տուն
Հումորիստ Եվգենի Պետրոսյանը Instagram-ի հետեւորդներին պատմել է, որ արդեն մեկ տարուց ավելի է՝ չի եղել իր տանը։ Արտիստը հրապարակել է իր աշխատասենյակի լուսանկարների շարքը, որում նկարահանվել է «Смехопанорама»-ն։ Արտիստի խոսքով՝ ինքը երկար տարիներ գրքեր է հավաքել իր հավաքածուի համար, շատ հրատարակություններ ռեստավրացիայի է ենթարկել։
Նա հայտարարել է, որ մինչ այժմ չի կարողանում համաձայնության գալ նախկին կնոջ հետ եւ հասանելիություն ստանալ անձնական իրերին, որոնք պահվում են իրենց բնակարանում։ Ստեպանենկոն փոխել է մուտքի դռան փականը եւ շոումենին թույլ չի տալիս շենք մուտք գործել։
«Արդեն մեկ տարուց ավելի է, ցավոք սրտի, ես զրկված եմ իմ տուն մուտք գործելու, իմ իրերն օգտագործելու հնարավորությունից։ Այս «բեսպրեդելի» ծայրն ու ավարտը չեն երեւում։ Օկուպացված են իմ անձնական իրերը։ Ես հասանելիություն չունեմ աշխատանքային փաստաթղթերին, իմ բազմամյա տեսանյութերին, անձնական համակարգչին եւ իմ ձեռագրերին, ինչի հետեւանքով լիարժեք աշխատելու հնարավորություն չունեմ»,- գրել է Պետրոսյանը։
Եվգենի Վահանովիչը հավելել է, որ մտադիր չէ այդ իրավիճակին հնարավորություն տալ խանգարել հագեցած աշխատանքային գործընթացին։ «Բայց ես միեւնույն է կանգնուն եմ։ Եվ ոչ ոք ինձ շարքից չի հանի։ Որովհետւ իմ աշխատանքը ես եմ, իսկ ես իմ մասնագիտությունն եմ։ Որքան դժվար է ճանապարհը, այնքան մարմնի մկանները շատ են։ Այնքան քաղցր է հանդիսատեսի շրջանում իմ հաջողությունը»,- եզրափակել է արտիստը։