Արցախյան հաղթանակը անհնար կլիներ առանց Սփյուռքի հսկայական աջակցության. Նիկոլ Փաշինյան
Ինչպես արդեն Operativ լրատվականը նշել էր, այսօր Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունեցել Լոս Անջելեսի Գրանդ Փարքում:
«Ուզում եմ մի փոքր շրջանցել դիվանագիտական նրբությունները և բոլորիդ դիմել այնպես, ինչպես թելադրում է սիրտս ու հոգիս»,- նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նա ընդգծել է, որ ԱՄՆ-ը մշտապես սատար են կանգնել Հայաստանին ու հայ ժողովրդին: Վարչապետը երաշխտագիտություն է հայտնել ԱՄՆ կոնգրեսին, Կալիֆոռնիայի նմերկայացուցիչների պալատի անդամներին, որոնք իրենց անաչառ գործունեությամբ նպաստել են հայ-ամերիկյան բարեկամական կապերի զարգացմանը, Կալիֆոռնիայի Ներկայացուցիչների պալատին՝ Ցեղասպանությունը ճաչաելու և ապրլի 24-ը ցեղասպանության զոհերի հիշատակի օր հռչակելու համար:
Փաշինյանն ընթերցել է Պարույր Սևակի «Մենք քիչ ենք, սակայն մեզ հայ են ասում»:
Նա շնորհակալություն է հայտնել ամերիկահայերին, որ նրանք թավշյա հեղափոխության օրերին ամուր կանգնած էին Երևանի Հանրապետության հրապարակում. «Կապ չունի՝ ձեզնից ով էր ֆիզիկապես ներկա այնտեղ, բայց մենք բոլորս այդ օրերին զգացել ենք ձեր աջակցող շունչը: Մենք միասին ենք կերտել այն հաղթանակը, որը նոր փառք է բերել Հայաստանին ու հայ ժողովրդին: Այսօր ողջ աշխարհը Հայաստանին համարում է ժողովրդավարության հույս և այդ հույսը դուք եք կերտել:
Առանց Սփյուռքի Հայաստանը չէր կարող ոտքի կանգնել, առանց Սփյուռքի անգնահատելի ամենօրյա աջակցության: Սփյուռքը կանգնել է Հայաստանի մեջքին, պահել է Հայաստանը, սնել է Հայաստանը»:
Անդրադառնալով արտագաղթին, Փաշինյանը խոստովանել է. «Մարդիկ Հայաստանից արտագաղթել են ոչ թե հաճույքով, ոչ թե ուզելով, այլ որպեսզի այստեղ աշխատեն և ՀՀ-ում մնացած իրենց հարազատներին աջակցեն:
Ուզում եմ Սփյուռքին շնորհակալություն հայտնել արցախյան ազատամարտին հսկայական աջակցության համար: Երբեմն հարց է տրվում, թե ինչով է Սփյուռքը աջակցել արցախյան ազատամարտին: Այդ աջակցության հսկայական մասն այնպիսին է , որ դրա մասին ընդունված չէ բարձրաձայն խոսել: Արցախյան հաղթանակը անհնար կլիներ առանց Սփյուռքի հսկայական աջակցության»:
Վարչապետը գնահատանքի խոսքեր է ասել ավանդական կուսակցություններին՝ ՀՅԴ-ին, ՍԴՀԿ-ին, ՌԱԿ-ին: Նա առանձնահատուկ նշել է Քրք Քրքորյանին, Շառլ Ազնավուրին, որոնց աջակցությունն այսօր էլ ջերմացնում է բոլորին:
«Ժամանակի ընթացքում արդարացի կերպով և անհրաժեշտաբար Սփյուռքը Հայաստանը զուտ հումանիտար օգնության օբյեկտ դիտելու փոխարեն սկսել է ավելի ու ավելի շատ դիտել որպես զարգացման համահայկական մի նախագիծ: Դրա կարևոր իրադարձությունն են դառնում «ԹՈՒՄՈ» կենտրոնների և Սմարթ սենթրների բացումը, որը տեղի է ունենում Սփյուռքի միջոցներով:
Մեր հիմնական ասելիքը պետք է լինի հետևյալը, որ նոր ժամանակները աշխատանքի, արարման, ստեղծագործելու ժամանակներ են, որ մենք մեր հույսը դնում ենք հայ ժողովրդի աշխատասիրության ու տաղանդի վրա»:
Նշենք, որ հանրահավաքի մասնակիցներից մեկի ձեռքին կար պաստառ. «Վերադարձրեք հայրենիք Կարենին»: Խոսքը ադրբեջանական գերության մեջ գտնվող Կարեն Ղազարյանի մասին է: